Թվեր և փաստեր Հայաստանից
Ապահովագրական բժշկություն
Ո՞ր հանգրվանում ենք Սկիզբը՝ «ՀՀ»՝ ապրիլի 29-ի համարում Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրման հնարավորությունների, անցած ժամանակաընթացքում արձանագրված զարգացումների շուրջ շարունակում ենք զրուցել «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրեն, առողջապահության տնտեսագետ Սարո Ծատուրյանի հետ։ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բազմիցս վերապատրաստված մասնագետը մեկնաբանում է բժշկական ապահովագրության էությունը։
«Ապահովագրություն բառն իր իմաստով նշանակում է ապահովագրվել չնախատեսված ռիսկերից։ Առողջությունն ապահովագրում ենք՝ չիմանալով վաղը կհիվանդանա՞նք, թե՞ ոչ։ Ապահովագրվում ենք, որպեսզի հիվանդանալու դեպքում բուժման ծախսերն անելու խնդիր չունենանք։ Գաղափարն այն է, որ արպահովագրվում են շատերը՝ հազարավոր, տասնյակ հազարավոր, միլիոնավոր մարդիկ, բայց այդ ծառայությունից օգտվելու կարիքն ունենում է ինչ-որ մի տոկոսը։ Բոլորի վճարած գումարները քիչ-քիչ կուտակելով մեծ գումար է ստացվում՝ անհրաժեշտ ծախսերը նորմալ կատարելու համար։
Այսօր Հայաստանում ակտիվորեն աշխատող բժշկական ապահովագրական ընկերություններն առնվազն երեք կամ ավելի փաթեթներ են առաջարկում՝ նվազագույն ծածկույթից մինչեւ ամենաճոխ՝ շատ տարբեր ծառայություններ ընդգրկող։ Գնից է կախված։ Որքան շատ ես պատրաստ վճարել, այնքան ավելի մեծ ծածկույթ ես ստանում։ Շուկայում առկա այս հանգամանքը որոշակի մրցակցություն է ապահովում։ Նաեւ դրական է այն առումով, որ ընտրության հնարավորություն կա։ Այսօր Հայաստանում եթե որեւէ կազմակերպություն ցանկանա իր կոլեկտիվի անդամներին ապահովագրել, ապա ընտրության հնարավորություն ունի։ Միջազգային պրակտիկայում ընդունված նորմեր կան, որոնք մեզ մոտ էլ են գործում։ Օրինակ, որպես կանոն, նախկինում գոյություն ունեցող կամ ապահովագրվելու պահին առկա հիվանդությունները չեն ապահովագրվում։ Ապահովագրում են ապագայի ռիսկերից։ Եթե տունդ ապահովագրում ես հրդեհից, բնականաբար, այն այդ պահին հրդեհված չէ։
Քրոնիկ հիվանդությունների վարումը եւս որոշակի սահմանափակումներ ունի։ Դրանց բուժման ծախսը սովորաբար չի ծածկվում։ Մեծ փաթեթներում հնարավոր է որոշակի ամբուլատոր ծառայություններ կամ դեղորայքային ծրագրեր ծածկվեն»,–ներկայացնում է Սարո Ծատուրյանը։ Նա փաստում է, որ Հայաստանում ապահովագրական ընկերությունների եւ բժշկական հիմնարկների համատեղ աշխատանքի որոշակի մշակույթ՝ կուլտուրա է ձեւավորվել։ Մի բան, որ տարիներ առաջ, կարելի է ասել՝ գրեթե չկար։ Այս ուղղությամբ որոշակի փորձ են կուտակել այն բուժհիմնարկները, որտեղ հասկանում են ապահովագրական ընկերությունների հետ աշխատելու իմաստը եւ առավելությունները։ «Ապահովագրված շահառուի հետ շփվել, նշանակում է գիտակցել, որ նրա ետեւում կանգնած է ֆինանսական եւ մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսներ ունեցող մի կազմակերպություն, որը ոչ միայն համարժեքորեն վճարում է նրան մատուցվող ծառայության դիմաց, այլեւ վերահսկում է մատուցված ծառայության որակը։
Ապահովագրված շահառուներին տրամադրվող բուժօգնության գործընթացը հսկում են ապահովագրական ընկերությունների բժիշկ փորձագետները։ Որպեսզի համոզվեն, որ նախ ճիշտ բուժօգնություն է ցույց տրվել եւ երկրորդ՝ լրացուցիչ ծախսեր չլինեն։ Այսինքն, բուժօգնության ապահովագրական համակարգը ոչ միայն ֆինանսավորման նոր ձեւ է, այլեւ հարաբերությունների կազմակերպման նոր համակարգ։ Ոչ թե մեզանում շարունակվող բժիշկ-հիվանդ հարաբերություններ են, այլ՝ ապահովագրված անձ–բուժհիմնարկ–ապահովագրական ընկերություն կամ վճարող։ «Դիագնոստիկա» բժշկական մեր կենտրոնը նույնպես ապահովագրական ընկերությունների հետ աշխատելու հարուստ փորձ ունի։
Տարբեր ընկերություններ, ում հետ համագործակցության պայմանագրեր ունենք, իրենց շահառուներին մեզ մոտ են ուղարկում՝ ինչպես նախնական զննման, այնպես էլ հետագա բուժման համար։ Մեխանիզմներ ենք մշակել, որպեսզի այդ գործընթացները շատ սահուն ընթանան, կազմակերպչական որեւէ խնդիր չառաջանա։ Ես շատ ուրախ կլինեի, եթե բոլոր մեզ դիմողներն ապահովագրական պոլիս ունենային։ Որովհետեւ վերջին բանը, որի մասին հիվանդը պիտի մտածի՝ փողն է։ Նա պիտի մտածի համապատասխան բուժօգնություն ստանալու եւ ոչ թե այն մասին, թե դրա համար որտեղի՞ց փող ճարի։ Հենց դրա համար են մարդիկ ապահովագրվում՝ քանի դեռ առողջ են՝ ֆինանսավորում են իրենց հետագա բուժօգնությունը։ Այս առումով թեեւ շատ դանդաղ, բայց դրական միտումներ նկատվում են վերջին տարիներին։
Մեզ դիմող ապահովագրված շահառուների փոքրիկ աճ եւս կա»,-ասում է զրուցակիցս։ Այս ամենը՝ կամավոր եւ մասնավոր ապահովագրության մասին։ Մինչդեռ ցանկացած երկրում առողջապահության խնդրի սոցիալական լուծումն առաջին հերթին ապահովվում է բժշկական պարտադիր ապահովագրությամբ։ Կարեւորը պարտադիր ապահովագրությունն է ՀՀ Գերագույն խորհրդի առողջապահության հանձնաժողովի նախկին գլխավոր փորձագետի ներկայացմամբ՝ բժշկական պարտադիր ապահովագրության հարցն օրենսդրական մակարդակով քննարկումների առաջին փորձը կարելի է համարել 1995–ին ՀՀ կառավարության կողմից Գերագույն խորհուրդ ներկայացված «Առողջապահության համակարգի ֆինանսավորման եւ բժշկական ապահովագրության ներդրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Քննարկումների ընթացքում այդ նախագիծը շատ մեծ փոփոխությունների ենթարկվեց, որի արդյունքում ապահովագրության մասը դուրս մնաց, դարձավ «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենք։ «Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցը այս բոլոր տարիների ընթացքում այս կամ այն չափով քննարկման մեջ է եղել։
Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել՝ այդ մասին խոսակցություններն ակտիվացել են, երբ առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորման խնդիրներ են եղել։ Ամենաակտիվ քննարկումները 1996-1999-ին էին, երբ պետբյուջեն մեծ պարտքեր էր կուտակել համակարգին (դրանք հիմնականում մարվեցին 2000-2002-ին)։ Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ մշակվեց, որը 2000-ին արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը։ 2000-ից համակագի ֆինանսավորումն սկսեց բարելավվել, եւ գործն այլեւս առաջ չգնաց։ Ինչ-որ տեղ օբյեկտիվ բան կա սրա մեջ. քանի որ բյուջեն չի կարողանում համակարգը լիարժեք ֆինանսավորել, եկեք փորձենք ֆինանսավորման այլ աղբյուր գտնել»,-մեկնաբանում է տնտեսագետ առողջապահական կազմակերպիչը։ Այսօր, սակայն, իրավիճակն այլ է։ Այս անգամ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ որոշակի քայլեր են արվում ոչ թե ֆինանսավորման խնդիրների պարտադրանքով, այլ ժողովրդին պատշաճ բժշկական սպասարկում ապահովելու նպատակով։ «Բժշկական պարտադիր ապահովագրման ներդրման համար ինձ թվում է պետք է մի քանի սկզբունքային հարցերի պատասխաններ ունենալ։ Նախ պետք է հստակեցնենք՝ Հայաստանում այն պատրաստվում ենք միանգամից եւ ամբողջ բնակչության ընդգրկմա՞մբ իրականացնել, թե՞ փուլ առ փուլ։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այն երկրներում, ուր բնակչության գրեթե 100 կամ 90 տոկոսից ավելին ապահովագրություն ունի՝ դա եղել է տասնամյակների ընթացքում՝ աստիճանական ընդգրկմամբ։ Կարծում եմ, Հայաստանում նույնպես իրատեսական չէ մտածել, թե մի օր կընդունենք օրենք, եւ ինչ-որ պահից բոլորս կունենանք բժշկական ապահովագրություն։ Պետք է հասկանանք՝ այդ ապահովագրությունը պիտի տարածվի միայն աշխատանք ունեցող՝ հարկեր վճարող բնակչությա՞ն վրա, թե՞ նաեւ նրանց, ովքեր չեն աշխատում՝ աշակերտների, ուսանողների, թոշակառուների, գործազուրկների, հաշմանդամների եւ այլոց։
Կարեւորագույն հարցերից է, թե ինչ հարաբերության մեջ պետք է լինի ապահովագրական բուժօգնության ծրագիրն այսօրվա պետպատվերի հետ։ Մի շատ կարեւոր հարց էլ կա՝ երկրում բժշկական ապահովարգրության ներդրումը կարո՞ղ ենք այնպես իրականացնել, որ դա բյուջեի համար լրացուցիչ բեռ չդառնա։ Այսինքն՝ բյուջեից նոր ծախսեր չպահանջվեն։ Միայն մի պարզ օրինակ բերեմ՝ եթե ապահովագրությունը պետք է տարածվի նաեւ պետական ծառայողների վրա, ուրեմն նրա գործատուն պետք է վճարի դրա համար։ Այդ գործատուն պետությունն է։ Եթե պետությունը վճարում է քաղծառայողների աշխատավարձը եւ սոցապվճարները, ուրեմն պետք է նաեւ բժշկական ապահովագրության գումար վճարի։ Ուրեմն դա պետք է բյուջեում լրացուցիչ նախատեսվի։ Խնդիրներից մեկն էլ այն է, թե բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման դեպքում կառավարությունն արդյո՞ք կարող է երաշխավորված ձեւով պահպանել առողջապահության ոլորտի այսօրվա եղած ֆինանսավորման մակարդակը։ Առաջին հայացքից սա պարզ հարց է թվում, բայց պետք է ասել, որ անցած տարիների բազմաթիվ քննարկումների արդյունքում այս հարցի հստակ պատասխանը երբեք չի տրվել։ Հաճախ նույնիսկ հնչել է տեսակետ, որ եթե կառավարությունը դիցուկ, ամեն տարի X գումար է հատկացնում առողջապահության ֆինանսավորման համար, եւ եթե դրա մի մասը կամ այդչափ գումար հավաքվի ապահովագրության միջոցով, ապա այնտեղից պետք է պակասեցվի։ Բացատրվում է, թե ինչո՞ւ պիտի կառավարությունն ընդհանուր եկամուտներից վճարի մի բանի համար, որի համար ուրիշ հարկատեսակի գծով՝ ապահովագրավճարի միջոցով, գումար է հավաքվում։ Այս հարցերի պատասխանները, ցավոք, այսօր հստակ չունենք։
Բոլոր այն երկրներում, որոնք արդեն երկար ճանապարհ են անցել, նախ համաձայնել են այս հարցերի շուրջ, ապա փուլ առ փուլ իրականացրել։ Ամենակարեւորը՝ համակերպվել են այն մտքի հետ, որ բժշկական ապահովագրությունը լրացուցիչ ծախս է։ Մեկը, ի վերջո, պետք է վճարի դրա համար։ Դա երկնքից ընկնող մանանա չէ։ Ապահովագրվող կամ իր գործատուն, կամ պետությունը պետք է նախապես վճարի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ մասնավոր գործատուները պատրաստ լինեն ինչ-որ մի պահից սկսած իրենց աշխատակիցների բժշկական ապահովագրության համար լրացուցիչ որոշակի պարտավորություններ վերցնելու։ Պարզ է, որ դժվարություններ կան։ Վստահ եմ, շատ օբյեկտիվ դժվարություններ, պատճառներ կբերվեն եւ կասվի, թե դրա ժամանակը չէ։ Բայց ես կարծում եմ, որ հնարավոր է աստիճանաբար սկսել գործընթացը»։
Շարունակելի ...
Կարդացեք նաև
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն